Հուլիսի 21-27-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ նախագահությամբ Անդրանիկ Հակոբյանի, ամենամյա ամառային ուսումնամարզական հավաքը անց է կացնում Ծաղկաձորում: Հայաստանի տարբեր անկյուններից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած ընդհանուր թվով շուրջ 180 աշակերտ են մասնակցում այս իրադարձությանը: Սաները նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը, ինչպես նաև արտասահմանում կայանալիք միջազգային մրցաշարերին: Փորձառու մարզիչները մարզիկներին սովորեցնում են նոր տեխնիկական հնարքներ և տարատեսակ այլ հմտություններ, տեղեկացնում են ֆեդերացիայից:












