Foto

Լևանդովսկին կարող է «Բավարիայից» «Ռեալ» տեղափոխվել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է 2017/2018 խաղաշրջանի ավարտին համալրել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների շարքերը:

Իսպանական գրանդ ակումբը մեկ անգամ չէ, որ հետաքրքրվածություն է ցուցաբերում Լևանդովսկու նկատմամբ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Լևանդովսկին Դորտմունդի «Բորուսիայում» էր: Այդ ժամանակ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնիսկ անձամբ է զրուցել Լևանդովսկու հետ, բայց վերջինս նախապատվությունը «Բավարիային» է տվել:

«Բավարիայի» հետ Լևանդովսկու գործող պայմանագիրն ավարտվում է 2021-ին:

Vesti.am