«Ֆիորենտինայի» հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկին շատ մոտ է «Յուվենթուս» տեղափոխությանը:
23-ամյա ֆուտբոլիստը ժամանել է թուրինյան ակումբի ճամբար, որպեսզի բուժզննում անցնի:
Այդ մասին հաղորդում է «Յուվենթուսի» թվիթերյան պաշտոնական էջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենթուսն» ու «Ֆիորենտինան» Բերնարդեսկու տրանսֆերը համաձայնեցրել են 40 մլն եվրոյի դիմաց:
«Ֆիորենտինան» ֆուտբոլիստի հետագա հնարավոր վաճառքի 10 տոկոսը կստանա: Սպասվում է, որ Ֆեդերիկո Բերնարդեսկին «Յուվենթուսի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով:
Vesti.am









