Foto

Հերման Գրեֆը խորհուրդ է տալիս առանց տեխնոլոգիական գիտելիքների մոռանալ իրավաբանի մասնագիտության մասին. rbc.ru

«Сбербанк»-ի տնօրեն Հերման Գրեֆը կարծում է, որ ժամանակակից ընկերությունները այն իրավաբանների կարիքը չունեն, որոնք զերծ են արհեստական ինտելեկտի ոլորտի կամ ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների գիտելիքներից, հայտնում է rbc.ru-ն: Այդ մասին նա հայտարարել է Բալթյան դաշնային համալսարանում  դասախոսություն կարդալիս:

«Сбербанк»-ի ղեկավարը նաև կարծում է, որ բոլոր ուսանողները, որոնք բարձր որակավորում ունեցող աշխատանքի հույս ունեն, անպայման պետք է համապատասխան ուսում ստանան.

«Եթե ցանկանում եք ապագայի մասին մտածել, համալսարանում պետք է անպայման անցնեք «Сomputer science» առարկան, ինչպիսի մասնագետ էլ լինեք՝ իրավաբան, տնտեսագետ, թե մենեջեր»:

Ավելի վաղ Գրեֆը ռազմավարական զարգացման և առաջնային նախագծերի հարցերով խորհրդի նիստի ժամանակ առաջարկել էր կրթական ծրագրեր ներդնել, որոնք  «հիմնական» համալսարաններում կսովորեցնեն «Blokcheyn» տեխնոլոգիան:

«Միգուցե, սա միակ բանն է, որ մեզ պետք է: Տեխնոլոգիաները մենք ինքներս ավարտին կհասցնենք, բայց մեզ կադրերի աջակցություն է պետք»,-եզրափակել է նա:

Vesti.am