«Բանակային միջազգային խաղեր-2017» մրցաշարին մասնակցելու համար Ռուսաստան է ժամանել 22 երկրից 1.238 զինծառայող: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Սերբիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած թիմերը ռազմական էշելոններով տեղափոխվել են «Տանկային բիաթլոն», «Ռազմաբժշկական էստաֆետ», «Բանակային հետախուզության գերազանցիկները», «Դաշտային խոհանոց» մրցումների անցկացման վայրեր:
Երրորդ «Բանակային միջազգային խաղերը» կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Չինաստանի 22 ռազմավարժարաններում:
Երկրորդ «Բանակային միջազգային խաղերը» տեղի են ունեցել 2016 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը: