Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:
Ինչպես նշում է kremlin.ru-ն, Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս է հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծումը գտնելուն:
ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի:
Ալիևն իր հերթին ասել է, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների մակարդակով:
Vesti.am