Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավեց վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:










