Foto

«Ալաշկերտը» խզեց պայմանագիրը Գևորգ Կասպարովի հետ

Հուլիսի 20-ին «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է Գևորգ Կասպարովի հետ պայմանագիրը: Այդ մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Փորձառու դարպասապահը համալրել էր «Ալաշկերտի» կազմը 2015-ի հուլիսին և ընդհանուր առմամբ 49 հանդիպում անցկացրել թիմի հետ:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Գևորգ Կասպարովին հետագա կարիերայում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ալաշկերտի» ղեկավարությունը խզել է պայմանագիրը նաև հարձակվող Գևորգ Նռանյանի հետ։