Foto

Պետդումայի խոսնակը բարձրաստիճան անձին ոչ հարիր համառություն է դրսևորում. Մարկեդոնով

Ռուսաստանում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը լուծելու նպատակով ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը բազմաթիվ արձագանքներ է ստացել, գրում է verelq.am-ը: 

Ռուս հայտնի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստացի, ռուսական պետության 4-րդ դեմքը կա՛մ հարցի էությանը չի տիրապետում, կա՛մ էլ բարձրաստիճան անձին ոչ հարիր համառություն է դրսևորում: Չէ որ նմանատիպ «առաջարկներ» արդեն արվել է, օրինակ, այնպիսի մեդիադեմքից, ինչպիսին Կիսելյովն է: Այլ «գաղափարներ» ևս եղել են, որոնք հայ հասարակության մեջ բացասական արձագանք են գտել, իսկ քաղաքական վերնախավը դրանք լռության է մատնել: Բայց սա այն դեպքը չէ, երբ լռությունը համաձայնության նշան է»,-նշում է քաղաքագետը:

Շարունակելով, նա հռետորական հարց է բարձրացնում, թե ինչպիսի՞ խնդիրներ կլուծի Վոլոդինի առաջարկը. կամրապնդի՞ հավատն առ Մոսկվա, կօգնի՞ ուժեղացնել Ռուսաստանի ներկայությունը Կովկասում, կամրապնդի՞ Ռուսաստանի դիրքերը Արցախում։

«Ո՛չ իհարկե, բոլոր պատասխանները բացասական են»,-նշում է, նա:

Ռուս քաղաքագետը, շարունակելով, կոչ է անում փոխարենը հայ երիտասարդներին ապագայում աշխատանքի լավ հեռանկարներով ռուսական ծրագրեր առաջարկել կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Հայաստանում:

«Որպեսզի կարողանան իրենց հասակակիցներին ասել՝ ի՞նչ է ձեր Եվրոպան, ահա մեզ մոտ ռուսերենի շնորհիվ և՛ կարիերան է ապահովված, և՛ վարձատրությունը»: Ոչ, «փափուկ ուժը» մեզ մոտ նախկինի պես լեզվից և խորհրդային նոստալգիայից այն կողմի չի գնում»,-նշում է նա:

Աղբյուրը՝ verelq.am։