Լոնդոնի «Չելսին» հաղորդել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի մասին:
«Marca»-ի փոխանցմամբ, անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար 80 միլիոն եվրո է վճարելու: Առաջիկա օրերին իսպանացին Լոս Անջելեսից կվերադառնա Եվրոպա գործարքն ավարտին հասցնելու համար:
Այսպիսով, Մորատան կդառնա պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Ֆերնանդո Տորեսից, որի համար 2011 թվականին «Չելսին» «Լիվերպուլին» 58 միլիոն եվրո էր վճարել:
Vesti.am









