Foto

«Միլանը» Մորատային տարեկան 10 մլն եվրո է առաջարկել

«Միլանը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով:

Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը, իտալական գրանդը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին տարեկան 10 մլն եվրո է առաջարկում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մորատան շատ մոտ է «Միլան» տեղափոխությանը: Ֆուտբոլիստը շատ է ցանկանում հեռանալ «Արքայական ակումբից», քանի որ ցանկանում է աշխարհի առաջնությունից առաջ համապատասխան խաղային պրակտիկա ունենալ:

Vesti.am