Foto

Արթուր Աբրահամը չկարողացավ նվաճել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի և Արթուր Աբրահամի միջև աշխարհի չեմպիոնական մենամարտը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Այն տևեց 12 ռաունդ և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Յուբենկի հաղթանակով:

37-ամյա Աբրահամը պարտվեց 6-րդ անգամ: Մինչ այդ, նա տարել էր 46 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով: