Թուրինի «Յուվենթուսը» հրաժարվել է Լոնդոնի «Չելսիին» վաճառել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին:
Ինչպես տեղեկացնում է calciomercato.com-ը, Անգլիայի չեմպիոնն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել է 100 միլիոն եվրո, սակայն թուրինցիները միանգամից մերժել են այն:
Հիշեցնենք, որ Իգուաինը «Յուվենթուս» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը՝ 90 միլիոն եվրոյով:
Vesti.am









