Foto

«Արսենալի» դարպասապահը կտեղափոխվի «Յուվենթուս»

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Ռոմայում», մոտ է Թուրինի «Յուվենթուս» տեղափոխվելուն:

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը թուրինցիների հետ պայմանագիր կկնքի հաջորդ շաբաթ և նոր թիմի հետ կմասնակցի ամերիկյան շրջագայությանը:

«Արսենալի» հետ Շչեսնու պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:

Vesti.am