Foto

«ԲԱՏԷ»-ի ֆուտբոլիստ. հիասթափված ենք, այլ արդյունք էինք ակնկալում

«ԲԱՏԷ»-ի կիսապաշտպան Միրկո Իվանիչը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտի» հետ անցկացրած խաղից հետո պատմել է տպավորությունների մասին։

Հիշեցնենք` «Բորիսով-Արենայում» երեկ տեղի ունեցած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով։

«Խաղից հետո հիասթափություն ապրեցինք: Հիմա դժվար է բառեր ընտրելը: Այլ արդյունք էինք ակնկալում: Կարծում եմ` ավելի լավ տեսք ունեինք, քան` մրցակիցը, քիչ պահեր չստեղծեցինք: Սակայն, ցուցատախտակին` ոչ-ոքի է:

Մինչև ընդմիջումը վատ խաղ չցուցադրեցինք: Պարզապես կաղացինք իրացման հարցում: Ճիշտ է` 43-րդ րոպեին խփված գոլը պետք է ավելացներ վստահությունը: Հանդերձարանում մենք խոսեցինք այն մասին, որ երկրորդ խաղակեսում էլ պետք է շարունակենք գործել միևնույն ագրեսիվությամբ, սրությամբ: Բայց, վերադառնալով խաղադաշտ, ծրագիրը չիրականացրինք: Նույնիսկ չգիտեմ` ինչու: Արդյունքում, շատ ցավալի գոլ ընդունեցինք: Թվում էր` ամենաբարդ հարվածը չէր, բայց հանկարծ` 1:1:

Տեղի ունեցածը մեր թիմի համար դիտարկում եմ որպես փորձություն: Տնային խաղում ցանկանում էինք առավելություն կորզել, բայց ինքներս բարդացրինք մեր գործը: Ետդարձի ճանապարհ չկա: Երևանում ամեն գնով պետք է հաղթենք»,- Իվանիչի խոսքերն է փոխանցում բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Vesti.am