Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԷ»-ի հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսում՝ ընդմիջումից րոպեներ առաջ հանդիպման հաշիվը բացեց «ԲԱՏԷ»-ի խաղացող Ալեքսեյ Ռիոսը: Երկրորդ խաղակեսում ալաշկերտցիներին հաջողվեց նվազեցնել մրցակցի առավելությունը: 78-րդ րոպեին Արտակ Դաշյանի՝ աջ եզրով կենտրոն փոխանցում կատարելուց հետո գնդակը դիպավ մրցակցի դարպասապահ Ռիոսին և հայտնվեց դարպասում:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ Երևանում:
https://www.youtube.com/watch?v=kMmNP_6VBYwVesti.am









