Foto

Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտի ընթացքում կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Արթուր Աբրահամը հուլիսի 15-ին, Լոնդոնում կմենամարտի բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերի դեմ։

Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արթուր Աբրահամն արդեն ժամանել է Լոնդոն և պատրաստ է մենամարտին:

Աբրահամի առաջիկա մենամարտը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում` ժամը 01:00-ին:

19884234_1748751065140470_7573433917358098546_n