Մադրիդի «Ռեալի» պաշտոնապես ներկայացրել է իր ակումբի նորեկին՝ պաշտպան Թեո Էրնանդեսի ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով:
«Շնորհակալություն բոլոր երկրպագուներին և ֆուտբոլիստներին ջերմ ընդունելության համար: Ես անչափ երջանիկ եմ, որ դարձել եմ աշխարհի լավագույն ակումբի ֆուտբոլիստ: Եկել եմ այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստներից սովորելու և տիտղոսներ նվաճելու համար»,- ասել է Էրնանդեսը:
Հիշեցնենք, որ Էրնանդեսը «Ռեալի» հետ 6-ամյա պայմանագիր է կնքել։
Vesti.am









