Foto

«Բանանցը» հավաք կանցկացնի Վրաստանում

Հուլիսի 10-ին Երևանի «Բանանցը» մեկնել է Վրաստան, որտեղ թիմը կարճատև խաղային հավաք կանցկացնի: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախապես հայտարարված հանդիպումների ծրագրում փոփոխութուն է տեղի ունեցել և այժմ Բանանցի՝ վրացական հավաքի հանդիպումների գրաֆիկը հետևյալն է.

Հուլիսի 11-ին, Սաբուրալոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզազայում տեղի կունենա ստուգողական հանդիպում «Բանանցի» և Գորիի «Դիլայի» միջև, իսկ հուլիսի 15-ին նույն վայրում «Բանանցը» կխաղա Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ:

Հուլիսի 17-ին «Բանանցը» Բաթումիում ստուգողական հանդիպում կանցկացնի «Դինամո» Բաթումիի հետ:

«Բանանցի» ուսումնամարզական հավաքին մասնակցում են հետևյալ 24 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Ստեփան Ղազարյան, Արամ Հայրապետյան, Հենրի Ավագյան:

Պաշտպաններ՝ Հակոբ Համբարձումյան, Հայկ Սարգսյան, Նարեկ Պետրոսյան, Ժիրայր Մարգարյան, Մատվեյ Գույգանով, Գևորգ Հովհանիսյան, Գևորգ Խուլոյան, Գագիկ Մաղաքյան:

Կիսապաշտպաններ՝ Ռումյան Հովսեփյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արամ Խամոյան, Ղուկաս Պողոսյան, Օգնեն Կրասիչ, Ալեքսանդր Ջոկովիչ, Վահագն Այվազյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան:

Հարձակվողներ՝ Նորայր Գյոզալյան, Նենադ Ինյաց, Հայկ Ոսկանյան:

Վրաստան ժամանելուց հետո առաջին իսկ օրը «Բանանցն» առաջին մարզումն է անցակցրել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզաբազայում:

Vesti.am