Foto

Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Սամբոյի Հայաստանի հավաքականը հուլիսի 6-8-ը, Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Մեր սամբիստներից բրոնզե մեդալ են նվաճել 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ Վահագն Չալյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 պետության շուրջ 200 մարզիկ: