Զագրեբի «Ցեդեվիտա» թիմի ամերիկացի բասկետբոլիստ, պաշտպան Ռայան Բոթրայթը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում:
Այդ մասին հայտնում է armsport.am-ը, հղում անելով «ВКонтакте» սոցիալական կայքի «Armenian Basketball Group» խմբին:
Բոթրայթը հանդես է եկել այնպիսի թիմերի կազմում, ինչպիսիք են «Քոնեքթիկուտը», «Գրանդ Ռեփիդս Դրայվը», «Օրլանդինան», «Գուանչժոու Լոնգ-Լայոնսը»:
«Ցեդեվիտայի» կազմում Ռայան Բոթրայթը 2017 թվականին դարձել է խորվաթական «A-1 լիգայի» և Խորվաթիայի Գավաթի հաղթող, ինչպես նաև արժանացել է խորվաթական լիգայի եզրափակչի լավագույն խաղացողի կոչմանը:
2015 թվականին Բոթրայթը «Բրուկլին Նեթսի» կազմում «NBA»-ի ամառային Լիգայի 9 հանդիպման է մասնակցել:









