Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք «Grand Chess Tour» մրցաշարին:
Օգոստոսի 2-ից 12-ը Սենթ Լուիսում 10 գրոսմայստերների` Լևոն Արոնյանի (Հայաստան), Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի (երկուսն էլ` ԱՄՆ), Սերգեյ Կարյակինի, Յան Նեպոմնյաշչիի (երկուսն էլ` ՌԴ), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Դավիթ Նավարայի (Չեխիա), Լենյեր Դոմինգեսի (Կուբա), Լե Կուան Լեմի (Վիետնամ) մասնակցությամբ կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:
54-ամյա Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին, որը կանցկացվի օգոստոսի 14-ից 19-ը` հիմնական մրցաշարի ավարտից հետո:
Vesti.am









