Foto

Մխիթարյանը` Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը:

Դրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական ակումբից՝ Դորտմունդի «Բորուսիայից»:

Ֆաբիո Կոենտրաու` 25.5 միլիոն ֆունտ. «Բենֆիկայից» «Ռեալ», 2011

Սեսկ Ֆաբրեգաս` 27, «Բարսելոնայից» «Չելսի», 2014

Հենրիխ Մխիթարյան` 30, «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ, 2016

Վիլիան` 30, «Անժիից» «Չելսի», 2013

Էրիկ Բայի` 30, «Վիլյառեալից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2016

Լուկա Մոդրիչ` 30, «Տոտենհեմից» «Ռեալ», 2012

Անդրեյ Շևչենկո` 30, «Միլանից» «Չելսի», 2006

Վիկտոր Լինդելոֆ` 30.7, «Բենֆիկայից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2017

Դիեգո Կոստա` 32, «Աթլետիկոյից» «Չելսի», 2014

Պոլ Պոգբա` 89, «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2016

Vesti.am