Foto

Իտալիայի դեսպանատունը հայ մարզուհիներին թույլ չի տվել մեկնել Մալթա

Այսօր Մալթայում մեկնարկում է կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին։

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։

Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է։

Այսօր, Երևանի ժամանակով 17։30-ին Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 մարզուհի։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։