«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2016-2017 մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողը, հաղորդում է լիգայի կայքը:
Նյու Յորքում առաջին անգամ կայացել է անհատական մրցանակների հանձնման արարողությունը: «MVP»-ի մրցանակին հավակնում էին նաև Ջեյմս Հարդենը՝ «Հյուսթոնից» և Կավայ Լենարդը՝ «Սան Անտոնիոյից»:
Նշենք, որ Ուեսթբրուքը դարձել է առաջին բասկետբոլիստը վերջին 55 տարվա մեջ, ով մրցաշրջանի ընթացքում միջինը թրիփլ-դաբլ է ձևակերպում խաղում` 31.6 միավոր, 10.7 անդրադարձ, 10.4 փոխանցում:
Vesti.am









