Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակելու է համագործակցել լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի հետ՝ Ուիմբլդոնի մրցաշարի ընթացքում:
Այդ մասին հայտնել է սերբ թենիսիստը, հաղորդում է «The Guardian»-ը:
Մայիսին Ջոկովիչն աշխատանքից հեռացրել էր մարզիչ Մարիանա Վայդուին, ֆիզպատրաստության մարզիչ Գեբհարդ Գրիչին, ինչից հետո սկսել է աշխատել Աղասիի հետ:
Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-16-ը:
Vesti.am









