Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը լրագրողների հետ զրույցում խոսել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի հնարավոր վերադարձի մասին:
Ռիոյի օլիմպիական խաղերից հետո Սաֆարյանը տևական ժամանակ չէր մարզվում:
«Դավիթ Սաֆարյանը մոտ երկու ամիս առաջ է վերսկսել մարզումները: Նա պետք է լիովին վերականգնվի ու մտնի մարզական գործընթացի մեջ: Մինչև տարեվերջ պարզ կդառնա` Դավիթը կշարունակի մարզիկի կարիերան, թե ոչ»,- հայտնել է Արայիկ Բաղդադյանը:
Vesti.am









