Foto

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի որակազրկումը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիﬔլ է ﬕջազգային ֆեդերացիային` Արթուր Ալեքսանյանի որակազրկման դեմ բողոքարկմամբ:

«Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր վրացի ըմբիշի հետ: Գոտեմարտի 5.16 վայրկյանին երկրպագուները վրդովմունք ապրեցին, ինչն, ի դեպ, տեղին էր: Երկրպագուների համար անընդունելի էր սխալ մրցավարությունը: Կողքից սկսեցին մոտենալ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզչին և հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, և քաշքշել: Արթուրը գորգից իջել է ﬕայն ﬕ պահ, ինչը, սակայն, արդեն խախտում է: Չնայած նա ոչ ﬔկին չի դիպել, չի անպատվել, և աﬔն ինչ եղել է չափի սահմաններում»,-հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոﬔական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ վստահեցնելով, որ այս ﬕջադեպն Արթուր Ալեքսանյանին ﬕայն կոգևորի ավելի լավ արդյունքների ձգտելու համար:

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ ﬕջադեպի առիթով իրենք դիﬔլ են ﬕջազգային ֆեդերացիա (UWW), որպեսզի ﬕջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչն այդ հարցին լուծում տա:

Vesti.am