«Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մարզավիճակով է պայմանավորված՝ նա առաջիկա մրցաշարերում կլինի՞ հավաքականի կազմում, թե՞ ոչ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է, և եթե ինքը գտնվում է նորմալ կարգավիճակում, ապա կմասնակցի մրցաշարերին: Եթե վնասվածք ունի, որը խանգարում է, այդ դեպքում ոչ ոք իրավունք չունի ցանկացած անձի առողջության հետ խաղալու: Նա մեր հավաքականի լիարժեք անդամն է»,-ասաց Ջուլֆալակյանը:
Նրա խոսքով՝ մրցումները ցույց են տալիս մարզիկի կարգավիճակը, և ամեն ինչ կախված է Միհրան Հարությունյանից. «Մնում է կազդուրվի և շարունակի մարզումները, ինչից հետո էլ կերևա՝ կկարողանա՞ մասնակցել առաջնություններին, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանին, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասաց, որ Դավիթ Սաֆարյանը երկու ամիս է՝ սկսել է մարզումները, բայց դեռ պարզ չէ՝ կմասնակցի՞ Եվրոպայի առաջնությանը, թե՞ ոչ։
Vesti.am









