Foto

Ֆլորենտինո Պերեսը կմնա «Ռեալի» նախագահը մինչև 2021 թվականը

Ֆլորենտինո Պերեսը կշարունակի զբաղեցնել «Ռեալի» նախագահի պաշտոնը մինչև 2021 թվականը: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:

70-ամյա ֆունկցիոների լիազորությունները նորից երկարաձգվել են առանց այլընտրանքային հիմունքների. երրորդ անգամ անընդմեջ այս պաշտոնի համար այլ թեկնածուներ չեն եղել:

Ավելի վաղ Պերեսը հաղթել էր 2000 թվականի ընտրություններում, այնուհետև՝ 2009-ում: Նրա օրոք «Ռեալը» 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Vesti.am