Foto

Պորտուգալիա-Մեքսիկա խաղն ավարտվեց ոչ-ոքի

Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Մեքսիկայի հետ խաղը:

35-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը բացել է Ռիկարդո Կուարեժման: 7 րոպե անց մեքսիկացիների պատասխան գնդակը խփել է Չիչարիտոն:

Հանդիպման ավարտից րոպեներ առաջ պորտուգալացիներին հաշվի մեջ առաջ է մղել Սեդրիկ Ալվեշը, սակայն ավելացված ժամանակում Հեկտոր Մորենան հավասարեցրել է հաշիվը:

A խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Նոր Զելանդիային հաղթած Ռուսաստանի հավաքականը:

https://www.youtube.com/watch?v=uC0BhvCncv0

Vesti.am