Foto

ԵԱ. Այսօր Հայաստանից ռինգ կմտնի հինգ բռնցքամարտիկ

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են տպավորիչ ելույթները:

Պայքարի մեջ մտած հինգ բռնցքամարտիկները միայն հաղթանակներ են տարել և դուրս են եկել 1/8 եզրափակիչ:

Հունիսի 19-ին քառորդ եզրափակչի համար կպայքարի մեր ընտրանու հինգ բռնցքամարտիկ, որից երեքը կանցկացնեն առաջին մարտերը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը: Պայքարի մեջ կմտնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն իրենց 2-րդ մենամարտերը կանցկացնեն:

Այսօր ռինգ դուրս եկող Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցներն են.

Ցերեկային մրցահերթ

49 կգ. Յուհենի Կարմիլչեկ (Բելառուս)-Արթուր Հովհաննիսյան

64 կգ. Հովհաննես Բաչկով-Դիմիտրի Գալագոտ (Մոլդովա)

+91կգ. Գուրգեն Հովհաննիսյան-Միհայ Նիստոր (Ռումինիա)

Երեկոյան մրցահերթ

52 կգ. Էսկուբար Մասկունանո (Իսպանիա)-Նարեկ Աբգարյան

69 կգ. Վլադիմիր Մարգարյան-Սերգեյ Սոբիլինսկի (Ռուսաստան)