Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից: Այդ մասին գրում է «A Bola»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի նման ցանկությունը պայմանավորված է իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքներով:
Ռոնալդուն վճռական է տրամադրված, և նրա դիրքորոշումը քննարկման ենթակա չէ, ինչի մասին նա արդեն հայտնել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին մոտ 8 մլն եվրոյի չափ հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Vesti.am









