Foto

Արգենտինացի պաշտպանն ասեղով վնասել է մրցակցի հարձակվողներին

Արգենտինայի Գավաթի խաղարկությունում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել:

Ցածր դիվիզիոնը ներկայացնող «Պասիֆիկո» ակումբի պաշտպան Ֆեդերիկո Ալիենդեն «Էստուդիանտեսի» հետ խաղից հետո պատմել է, որ ասեղ է օգտագործել՝ մրցակցի հարձակվողներին վնասվածք հասցնելու համար, հայտնում է «BBC»-ն:

Ֆուտբոլիստը, խաղադաշտ դուրս գալուց առաջ, երկու ասեղ է թաքցրել ոտքի պաշտպանիչ վահաններում:Դրանցից մեկը կոտրվել է, իսկ մյուսով նա կարողացել է վնասել մրցակիցներին, երբ գլխավոր մրցավարը հեռու է գտնվել նրանցից.

«Ես պարբերաբար ասեղով վնասում էի «Էստուդիանտեսի» հարձակվողներին: Բարձր լիգայի թիմին հաղթելու համար պետք է կեղտոտ խաղալ: Այդ թիմերը չեն սիրում հպումային խաղ, նրանք չեն սիրում, երբ մենք ժամանակ ենք ձգում կամ կեղտոտ ենք խաղում: Սա ֆուտբոլ է, այն խելացիների համար է: Օտերոն («Էստուդիանտեսի» ֆուտբոլիստը) ինձ ատում է սրա համար»,- ասել է Ալիենդեն:

«Պասիֆիկոյի» նախագահը խոստացել է խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:

Նշենք նաև, որ «Պասիֆիկոն» հյուրընկալվելիս, այնուամենայնիվ, 3:2 հաշվով հաղթել է «Էստուդիանտեսին»:

Vesti.am