Էդուարդո Բերիցոն պաշտոնապես ներկայացվել է որպես «Սևիլիայի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
47-ամյա մասնագետի նշանակման մասին հայտնել էին դեռ հունիսի 8-ին, սակայն ներկայացումը տեղի է ունեցել այսօր:
Այդ պաշտոնում Բերիցոն փոխարինել է Խորխե Սամպաոլիին, ով գլխավորել է Արգենտինայի հավաքականը:
Էդուարդոյի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացի մասնագետը գլխավորում էր «Սելտան»:
Vesti.am









