Ստավանգերում ընթացող «Norway Chess» գերհզոր մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել:
Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվականից:
Հայ գրոսմայստերի մրցակիցն այս անգամ Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին է եղել:
Կառլսեն – Նակամուրա, Կրամնիկ – Սո, Վաշյե-Լագրավ – Կարուանա, Կարյակին – Անանդ պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի հաշվով:
Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նակամուրա, Կրամնիկ` 2-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կառլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1.5-ական, 9-10. Գիրի, Անանդ` 1-ական միավոր:
Հունիսի 10-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:








