Foto

Չինական ակումբը Ռոնալդուի համար 200 մլն եվրո է առաջարկել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել տարբեր ակումբներ, հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չինական ակումբներից մեկը, որի անունը դեռևս չի բացահայտվում, Ռոնալդուի համար 200 մլն եվրո է առաջարկել:

Անձամբ ֆուտբոլիստին տարեկան 120 մլն եվրո աշխատավարձ են առաջարկում: Եթե այս տրանսֆերային գործարքը կայանա, ապա սա ռեկորդային աշխատավարձ կլինի, քանի որ նախկինում դեռ ոչ մեկին նման գումար չի առաջարկվել:

Հարկ է նշել, որ չինական ակումբը շատ լրջորեն է տրամադրված, և հաջորդ շաբաթ մտադիր է ներկայացուցիչներ ուղարկել Մադրիդ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպելու և բանակցություններ վարելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ը, «Մոնակոն» և «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի համար 180 մլն եվրո են առաջարկում:

Vesti.am