Foto

Պրիմերայի նախորդ ամսվա լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը «Ռեալից» են

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է նախորդ ամսվա Իսպանիայի առաջնության լավագույն մարզիչ:

Ինչպես տեղեկացնում է Պրիմերայի պաշտոնական կայքը, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Մայիսին «Ռեալը» Պրիմերայում մասնակցել է 4 հանդիպման և բոլորում հաղթանակ տարել, իսկ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը խփել է 6 գնդակ:

Vesti.am