Մյունխենի «Բավարիան» շարունակում է ջանքեր գործադրել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համար, տեղեկացնում է «Kicker»-ը:
Աղբյուրի համաձայն` գերմանական ակումբը պատրաստ է Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին շաբաթական 470 հազար եվրո աշխատավարձ առաջարկել:
Ավելի վաղ մյունխենցիների նախագահ Ուլի Հյոնեսը հայտնել էր կազմն ուժեղացնելու ցանկության մասին:
Vesti.am









