Foto

Մեսսին մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն:

«Cadena Ser»-ը հաղորդում է, որ արգենտինացին և կատալոնական ակումբը նոր պայմանագրի հարցում արդեն ընդհանուր հայտարարի են եկել:

Մեսսիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Մեսսիի հոր՝ Խորխեի հետ բանակցությունները անձամբ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Պայմանագիրն, ըստ ամենայնի, պաշտոնապես կհաստատվի հունիսի 30-ին:

Մեսսին «Բարսելոնայում» է 2001 թվականից. գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004-ին:

Vesti.am