Foto

Արոնյանը Նակամուրայի հետ ոչ-ոքի է խաղացել. «Norway Chess-2017»

Ստավանգեր քաղաքում շարունակվող «Norway Chess-2017» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Կողմերը խաղաղ ելք են կնքել 60-րդ քայլում:

Արոնյանն այս տուրից հետո վաստակած 1 միավորով բաժանում է 3-րդ 8-րդ տեղերը: 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը և Նակամուրան:

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5։

Vesti.am