Foto

Ալեգրին «Յուվենթուսի» հետ պայմանագիրը երկարաձգեց

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը:

Մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Այդ մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականը:

49-ամյա իտալացին «Յուվեի» մարզչական ղեկին է 2014 թվականից:

Ավարտված մրցաշրջանում Ալեգրին «Յուվենթուսի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվել է Մադրիդի «Ռեալին»:

Vesti.am