Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը:
Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, ֆրանսիական ակումբի հետ 27-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 14 մլն եվրո աշխատավարձով:
Տրանսֆերի արժեքը 70 մլն եվրո է գնահատվում, բայց այն կարող է մի փոքր կրճատվել, եթե Դորտմունդ տեղափոխվի հարձակվող Ժան Կևեն Օգյուստենը:
Այդուհանդերձ, «Բորուսիան» մտադիր չէ ստացած ամբողջ գումարը ծախսել Օբամեյանգին հնարավոր փոխարինողի վրա:
Գերմանական թիմը հետաքրքրություն է ցուցաբերում «Ռիվեր Փլեյթի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լուկաս Ալարիոյի նկատմամբ:
Vesti.am









