Foto

Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում զիջել է առաջատարի դիրքը

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը միջազգային վարպետ Արման Միքայելյանինն է (5,5 միավոր, 13-րդ տեղ):

Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մինչ այդ առաջատարների շարքում գտնվող Հրատ Մելքումյանը պարտություն է կրել և 5 միավորով նահանջել 18-րդ հորիզոնական:

Նույնքան միավոր ունեն նաև Արման Փաշիկյանը (34-րդ տեղ), Վահե Բաղդասարյանը (43), Սերգեյ Մովսիսյանը (46):

Հիշեցնենք՝ առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Մինսկում ընթացող Եվրոպայի առաջնության յոթերորդ տուրին ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: