Պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, գրում է «Daily Mail»-ը` հղում անելով «Record»-ին:
Կողմերը համաձայնեցրել են 22-ամյա շվեդի պայմանագրի կետերը: «Կարմիր սատանաները» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պորտուգալական ակումբին կվճարեն 30 մլն ֆունտ ստեռլինգ:
Բացի այդ, պորտուգալական կողմը կստանա ևս 5 մլն ֆունտ հավելավճարի տեսքով: Հաղորդվում է, որ Լինդելյոֆը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր:
Vesti.am









