Foto

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային գնով ձեռք է բերել «Բենֆիկայի» դարպասապահին

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնին:

23-ամյա բրազիլացու համար մանչեսթերյան ակումբը վճարել է 40 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է «Daily»-ն:

Էդերսոնը դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահը (կատարված գործարքով):

Այս գործարքը գերազանցել է Ջանլուիջի Բուֆոնի տրանսֆերային արժեքին. «Յուվենթուսը» վճարել է 32 միլիոն եվրո:

Նշենք, որ գումարի կեսը «Բենֆիկան», ըստ պայմանագրի, փոխանցելու է դարպասապահի նախորդ ակումբին՝ «Ռիո Ավեին»:

Vesti.am