Foto

Հ.Հովհաննիսյան. «Վարդան Օսկանյանի քայլը շատ տրամաբանական էր, սպասելի և հասարակությանը հուսադրող»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց, որ նոր կուսակցություն է ստեղծում։ Այս հայտարարության հետ կապված Vesti.am-ը զրուցել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ՝ թե ինչպե՞ս է վերջինս գնահատում Վարդան Օսկանյանի նոր կուսակցություն ստեղծելու հայտը:

-Շատ տրամաբանական, սպասելի և հասարակությանը հուսադրող քայլ էր: Առաջիկայում սպասելի է, որ ստեղծվեն  կառույցներ, ծավալվեն համապատասխան աշխատանքներ և ավելի հանգամանալից գնահատականների ժամանակը կգա: Վարդան Օսկանյանի այդ քայլը միանգամայն տրամաբանական էր և պահանջված, որովհետև ԲՀԿ-ն ուներ մեծ ընտրազանգված և ուներ նաև բազմաթիվ կողմնակիցներ, անդամներ և, փաստորեն, այդ կուսակցության փլուզումը բերեց այն բանին, որ Վարդան Օսկանյանը, ով միշտ սկզբունքային դիրքորոշում է ունեցել, դուրս եկավ կուսակցությունից՝ ԲՀԿ-ից, և տրամաբանական էր, որ պետք է ստեղծի նոր կուսակցություն,- նշել է քաղաքագետը:

Vesti.am