ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 334 դահլիճում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ քննարկում է կազմակերպելու «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ:
Նախատեսված էր, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները պետք է սկսվեին ապրիլից, բայց այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է.
-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախապատրաստվում է արդեն քննարկումներ իրականացնել, ոչ թե լսումնե՛ր, այլ քննարկումնե՛ր, որը տեղի կունենա մարտի 18-ին և ներկա կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Հետագայում մենք նախատեսում ենք նաև լայնամասշտաբ լսումներ անցկացնել այս դահլիճում:
Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հանրային լսումներ կանցկացվեն:
Vesti.am