Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր ունեցվածքի և դրամական միջոցների հայտարարագիրը: Հարկային տարում ձեռք բերած և օտարած շարժական գույքերի ցանկում Մինասյանը նշել է, որ 2015 թվականին 800 միլիոն դրամով վաճառել է իր «DUCATI DIAVEL» մակնիշի մոտոցիկլետը:
Նախորդ տարեսկզբին Մինասյանը 431 միլիոն 71 հազար 750 և 688 մլն դրամի փոխառություններ է տվել, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 343 մլն 117 հազար 710 և 687 մլն դրամ: Հարկային տարվա սկզբին Մինասյանի բյուջեն կազմել է 98 մլն 500 հազար դրամ, 184 հազար եվրո և 556 հազար դոլար, տարվա վերջին՝ 51 մլն 452 հազար դրամ, 116 հազար եվրո և 56 հազար դոլար:Դեսպանի աշխատավարձը կազմել է 2 միլիոն 151 հազար 960 դրամ, գույք օտարելուց՝ 800 միլիոն դրամ, իսկ մասնաբաժնից՝ 75 միլիոն դրամ եկամուտ: Մինասյանի կինը՝ Անուշ Սարգսյանը 2015 թվականի հայտարարագրում ներկայացրել է 2 միլիոն 250 հազար դրամ:
Vesti.am