Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Թուրինի «Յուվենթուսը» 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին» և նվաճել տիտղոսը:
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Դանի Ալվեշը: 12 րոպե անց Լեոնարդո Բոնուչին կրկնապատկել է հաշիվը: Երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ալեքս Սանդրոն:
Հիշեցնենք, որ թուրինցիները մոտ են հերթական անգամ Իտալիայի չեմպիոն դառնալուն, բացի այդ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=O4UR8vx7G70









